Մատչելիության հղումներ

Վրաստանը ևս մեկ քայլ է կատարել ԵՄ անդամության թեկնածու հռչակվելու ուղղությամբ


Այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ ընդարձակման և հարևանության գծով հանձնակատար Օլիվեր Վարհեյին Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին է հանձնել կառույցի կազմած պաշտոնական հարցաշարը։ Այդ փաստաթղթի հիման վրա Եվրահանձնաժողովը առաջիկայում պետք է հատուկ զեկույց կազմի՝ նվիրված Վրաստանի ԵՄ անդամակցության հավանականությանն ու այդ երկրին թեկնածուի կարգավիճակի տրամադրման հեռանկարներին։

«Վրաստանի եվրոպական ընտրությունը անդառնալի է։ Մեր երկիրը վճռորոշ փուլ է մուտք գործում, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հարցաշարը լրացվի և վերադարձվի ԵՄ գործող բոլոր ընթացակարգերին համապատասխան», - այսօր Լյուքսեմբուրգում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։

Վրաստանը Մոլդովայի հետ միասին Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում էր ներկայացրել մարտ ամսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ հետո:

XS
SM
MD
LG