Մատչելիության հղումներ

Ավստրիայի կանցլեր Նեմահերը վաղը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ


Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը. արխիվ, Վիեննա:
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը. արխիվ, Վիեննա:

Ապրիլի 9-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում է Kronen Zeitung ավստրիական պարբերականը:

Ըստ պարբերականի, կանցլերն իր այցը համաձայնեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նեհամերն ասել է, թե ցանկանում է «կամուրջ գցել կողմերի միջև և փորձել մի փոքր մոտեցնել խաղաղությունը»:

«Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն հեռախոսազանգեր, այլև անձնական այցելություններ»,- ասել է Նեհամերը:

Կիևում նա երեկ հայտարարել է, որ Եվրամիությունն այնքան կշարունակի պատժամիջոցները, մինչև Ռուսաստանը դադարեցնի պատերազմը:

XS
SM
MD
LG