Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահը վաղը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկելու է Ուկրաինայի պատերազմի հարցը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակապով զրուցում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, արխիվ, Վաշինգտոն, 24 սեպտեմբերի, 2021թ.
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակապով զրուցում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, արխիվ, Վաշինգտոն, 24 սեպտեմբերի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ վաղը տեսակապով քննարկելու է Ուկրաինայի պատերազմի խնդիրը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Նախագահ Բայդենը վարչապետ Մոդիի հետ խորհրդակցություններ կանցնացնի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքների, ինչպես նաև պարենի և հումքի գլոբալ մատակարարումների վրա դրանց ապակայունացնող ազդեցությունը մեղմելու հնարավորությունների շուրջ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG