Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս գիշեր գնացքով մեկնել է Կիև։
Հաղորդվում է, որ ֆոն դեր Լայենը մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Պատվիրակության կազմում են Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ։
Մարտի կեսերին Լեհաստանի, Սլովենիայի և Չեխիայի վարչապետները ևս գնացքով մեկնել էին Կիև։