Մատչելիության հղումներ

Intel ընկերությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում


Intel Corporation ընկերության ապրանքանշանը, արխիվ
Intel Corporation ընկերության ապրանքանշանը, արխիվ

Համակարգչային տեխնիկայի և միկրոչիփերի արտադրության ասպարեզում աշխարհի առաջատար ընկերություններից ամերիկյան Intel Corporation-ը հայտարարել է Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի շուկայում գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին:

«Ինչպես ամբողջ միջազգային հանրությունը՝ Intel ընկերությունն էլ դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և խաղաղությունը վերականգնելու կոչ է անում: Մենք սատարում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են այս պատերազմից, նախևառաջ Ուկրաինայի և հարևան երկրների բնակիչներին, ինչպես նաև նրանց, ովքեր այդ շրջանում ունեն ընտանիքներ, բարեկամներ և մտերիմներ», - ասվում է ընկերության հայտարարությունում:

Intel-ը հայտնել է, որ ամեն ինչ կանի աշխատակիցներին, այդ թվում՝ ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի 1200 մասնագետներին աջակցելու համար:

IBM, Dell Technologies և Hewlett Packard ընկերությունների ստեղծած սերվերները ռուսաստանյան շուկայում առաջին տեղն են գրավում:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Ռուսաստանում դադարեցրել կամ սառեցրել են գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հարյուրավոր ընկերություններ, այդ թվում՝ Apple-ը, IBM-ը, Dell Technologies-ը, Microsoft-ը և համակարգչային տեխնիկայի արտադրության այլ առաջատարներ:

XS
SM
MD
LG