Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ընդգծել է, որ «հիմնվելով [Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան] եռակողմ համաձայնագրերի վրա՝ մենք միասին աշխատում ենք Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։
«Այս տարին նշանավորվեց կարևոր ձեռքբերումով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ: Վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել է ՌԴ նախագահը։
Իլհամ Ալիևն իր ուղերձում նշել է, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ միջպետական հարաբերություններ, որոնք բնութագրվում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ» առևտրի, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում։