Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 12-ով՝ հասնելով 422 հազար 552-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 38-ով և հասել 410 հազար 80-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 145 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 979 հազար 431-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 616 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 179 մարդ։