Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 21-ով՝ հասնելով 422 հազար 519-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 108-ով և հասել 409 հազար 987-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 24 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 975 հազար 223-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 613-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 243 մարդ։