Այսօրվանից գազը թանկացավ միջինը 4,1 տոկոսով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էր ուղիղ մեկ ամիս առաջ բավարարել «Գազպրոմ Արմենիա»-ի՝ կապույտ վառելիքի սակագները ապրիլի 1-ից վերանայելու հայտը։
Անփոփոխ մնաց սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ, փոխարենն այն բարձրացավ մյուս բոլոր խմբերի համար։ Սովորական սպառողները մեկ խորանարդի համար կվճարեն 143,7 դրամ՝ 4,7 դրամով ավելի։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ այսինքն բիզնեսի համար կապույտ վառելիքը թանկացավ շուրջ 3,9, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 տոկոսով։
Ռուսական ընկերությունը մինչդեռ իր հայտում 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի կիրառում։ ՀԾԿՀ-ն սակայն, կառավարության հետ քննարկումների ընթացքում որոշեց սպառողական առանձին խմբերին տարբեր սակագների սկզբունքը:
Տարվա առաջին ամիսներին թանկացան բոլոր կոմունալ ծառայությունները, ավելի վաղ ավելացել էին ջրի, ապա նաև հոսանքի սակագները: