Մատչելիության հղումներ

Ցուցարարները միջազգային հանրությունից պահանջում են գործուն քայլերով կանխել հերթական ցեղասպանությունն Արցախում


Բողոքի ցույց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։
Բողոքի ցույց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։

Մի քանի տասնյակ ակտիվիստներ այսօր բոցոքի ցույցի էին դուրս եկել Հայաստանում ներկայացված միջազգային կառույցների մոտ՝ հորդորելով գործուն քայլեր ձեռնարկել և հասցեական գնահատական տալ արցախահայության դեմ Ադրբեջանի վերջին գործողություններին։

«Վերջին երկու ամիսների ընթացքում արցախահայության դեմ կիրառվում է հոգեբանական և ֆիզիկական ահաբեկչություն՝ անհնար դարձնելով իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունը, ինչը էթնիկ զտման տարրերից մեկն է։ Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի հերթական նոր ցեղասպանությունը կանխելու համար», - հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը

«Never again, այլևս երբեք։ Դա մեր հնարած կարգախոսը չէ, դա ՄԱԿ-ի կողմից վաղուց որդեգրված և չիրականացվող մի կարգախոս է։ 30 տարի շարունակ մենք կրկնում ենք, որ ոչ թե տեղի է ունենում առանձին-առանձին սպանություն, կամ պայթյուն, կամ չգիտեմ ինչ... սա բոլորը ծրագրված և մեթոդաբար իրականացվող և միջազգային հանրության լուռ համաաձայնությամբ, ինչը նշանակում է մասնակցություն այդ նույն հանցագործությունների մեջ, դա իրականացվում է հայերի հանդեպ, որտեղ էլ նրանք ապրեն», - ասաց ցույցին մասնակցող իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

44-օրյա պատերազմում 30-ամյա որդուն կորցրած հադրութցի Նորա Խասապետյանն էլ էր մասնակցում ակցիային։ Նրա միակ ցանկությունը խաղաղությունն է. - «Մեր երկրում ապրողները խաղաղ ապրեն... ես էտ եմ ուզում։ Որ գոնե ինչ մնացել է, մեղկ են ժողովուրդը, խաղաղ ապրեն»։

Մասնակիցները նախ եղան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ապա օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների առջև՝ նամակի տեսքով նրանց հանձնելով իրենց կոչը՝ «Արցախը, արցախահայությունը երբեք չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Օրեր առաջ նաև Հայաստանի արտգործնախարարությունն էր պաշտոնապես դիմել միջազգային համայնքին՝ հորդորելով հասցեական գնահատական տալ Բաքվի ագրեսիվ քայլերին։ «Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ»,-շաբաթասկզբին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG