Մատչելիության հղումներ

Նիկոլաև քաղաքի վարչակազմի շենքի հրթիռակոծման հետևանքով 7 մարդ է զոհվել


Այսօր ռուսական ուժերը հրթիռակոծել են Նիկոլաև քաղաքի վարչակազմի շենքը, որի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, 22-ը` վիրավորվել, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Վիրավորներից 18-ին փրկարարները դուրս են հանել փլատակների տակից։ Նահանգապետ Վիտալի Կիմի տարածած լուսանկարում վարչակազմի շենքի կեսը փլուզված է։

Պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրոհել և գրոհում են Ուկրաինայի հարավային ծովափնյա շրջանների` Մարիուպոլ, Խերսոն, Նիկոլաև, Օդեսա նավահանգստային քաղաքները՝ Ուկրաինան կտրելով ծովից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG