Մատչելիության հղումներ

Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ Ղարաբաղում սրված իրավիճակի ֆոնին։

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում նոր բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին զերծ մնալ քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի թեժացման։

Անհրաժեշտ է լուծել բոլոր, այդ թվում՝ մարդասիրական հարցերը ուղիղ բանակցությունների միջոցով գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում», - հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը։

XS
SM
MD
LG