Եվրոպական միության լիդերներն այսօր քննարկում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո էներգետիկայի բնագավառում անկախության հասնելու խնդիրները:
Վերջին շրջանում էներգակիրների սակագները թռիչքաձև աճ են գրանցում: Եվրամիության երկրներում՝ հարկերը նվազեցնելով և սունսիդավորելով վառելիքը, միլիարդավոր եվրոներ են ուղղում սակագներն իջեցնելուն, սակայն գազի գինը բարձրանում է:
«Եվրոպան պետք է շատ կոնկրետ բաների մասին մտածի, գինը, որը մարդիկ վճարում են ամես ամիս, շատ բարձր է: Պետք է ամեն ինչ անել Եվրամիությունում գինն իջեցնելու համար»,- ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսադեր Դե Կրոն:
Նրա խոսքով, անհրաժեշտ է միասնաբար գործել, ինչպես վակցինաների դեպքում էր՝ խմբով գնել գազ և ապահով մատակարարում ստեղծել, այդպես գները կիջնեն:
«Այլապես այս բարձր գներով մենք քայքայում ենք մեր հանրային ֆինանսական միջոցները, մեր բյուջեն: Պետք է միջամտել: Գիտեմ, որ շուկայի հարցերին միջամտել այնքան էլ լավ բան չէ, բայց հիմա պատերազմ է, անհրաժեշտ են արտակարգ քայլեր»,- ասել է Դե Կրոն:
Եվրոպան որոնում է գազի և նավթի այլընտրանքային աղբյուրներ: Դրանցից մեկը Միացյալ Նահանգներից հեղուկ գազի ներկրումը մեծացնելու ծրագիրն է: Բացի այդ, Եվրոպան Մերձավոր Արևելքի հետ է բանակցում նավթի և գազի նոր պայմանագրեր կնքելու շուրջ: