Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկնում է Ղարաբաղից «հայկական ապօրինի կազմավորումները» դուրս բերելու պահանջը


Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Արցախում իրավիճակի լարման վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը՝ նշելով, որ այն պաշտոնական Երևանի հերթական փորձն է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Интерфакс Азербайджан-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրորդում է այդ երկրի ռազմական գերատեսչության ավելի վաղ արված հայտարարությունը, թե ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են դիրքերի, տեղակայման վայրերի ճշգրտման գործընթացը՝ առանց ուժ կիրառելու։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, Ղարաբաղում՝ ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ժամանակավոր տեղակայման հատվածում, գազամատակարարման խնդիրը կապված է տարածաշրջանում եղանակային վատ պայմանների հետ։ Պաշտոնական Բաքուն, սակայն, չի մանրամասնում, թե եղանակային վատ պայմանները հատկապես ինչ խոչընդոտ են ստեղծել գազամատակարարման վերականգնման համար։

Եզրափակելով Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկնում է Ղարաբաղից «հայկական ապօրինի կազմավորումները» դուրս բերելու, ինչպես նաև միջազգային իրավական սկզբունքների հիման վրա հարաբերությունները նորմալացնելու պահանջը։

XS
SM
MD
LG