Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ստորաբաժանումներ կտեղակայի Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովակիայում


Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ, Բրյուսել, 24 մարտի, 2022թ.
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ, Բրյուսել, 24 մարտի, 2022թ.

ՆԱՏՕ-ն երեկ հաստատել է դաշինքի արևելյան թևը չորս մարտական հզոր միավորումներով ամրացնելու ծրագիրը․ լրացուցիչ ստորաբաժանումները կտեղակայվեն Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի տարածքներում: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ընդհանուր հաշվով՝ ՆԱՏՕ-ն արևելյան ճակատում տեղակայել է 8 մարտական միավորումներ՝ Բալթյան ծովից մինչև Սև ծով:

ՆԱՏՕ-ն երեկ պարտավորվել է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների և դրանց հետ զուհագեռ հնչեցվող սպառնալից հայտարարությունների կապակցությամբ ակտիվացնում է նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության համակարգը, և դաշնակիցները տեղակայում են քիմիական, կենսաբանական ու միջուկային պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ:

XS
SM
MD
LG