Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «Մեր զինվորը հիմա Ուկրաինայի ժողովուրդն է»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձն Իտալիայի խորհրդարանին, Հռոմ, 22 մարտի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձն Իտալիայի խորհրդարանին, Հռոմ, 22 մարտի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին: Նա ասել է, որ իր երկիրը հիմա մահուկենաց կռիվ է մղում և գոյատևման եզրին է:

«Այսօր առավոտյան զրուցել եմ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Նա շատ կարևոր խոսքեր ասաց. «Ես հասկանում եմ, որ դուք ձգտում եք խաղաղության, որ հիմա ձեզ եք պաշտպանում, որ ձեր զինվորները երկիրն են պաշտպանում, ժողովուրդը կռվում է հանուն հայրենիքի»:

«Ես պատասխանեցի Ֆրանցիսկոս պապին, ասացի, որ հիմա ժողովուրդն է մեր զինվորը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով, Ուկրաինայում Պուտինի հաղթանակի դեպքում Մոսկվայի ագրեսիայի մյուս թիրախները եվրոպական մյուս երկրները կդառնան:

Զելենսկու ուղերձին արձագանքել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ով ընդգծել է, որ Իտալիան մշտապես Ուկրաինայի հետ է, սատարում է և ցանկանում է Ուկրաինան տեսնել Եվրամիության կազմում:

«Ռուսաստանի կառավարության ամբարտավանությունը բախվել է ուկրաինացի ժողովրդի արժանապատվությանը»,- ասել է Դրագին:

XS
SM
MD
LG