Մատչելիության հղումներ

Մակրոնը մտադիր է մոտ ապագայում նորից հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զրուցում են տեսակապով, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զրուցում են տեսակապով, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։

«Եվրոպան չի կարող ապահով լինել, եթե Ռուսաստանի հետ երկխոսություն չվարի: Սա մեր պատմությունն է, մեր աշխարհագրությունը: Հետևաբար, առաջիկա մի քանի ժամում ես մտադիր եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ», - ասել է Ֆրանսիայի նախագահը երկրի Առաջին հեռուստաալիքի եթերում:

Մակրոնն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունների ընթացքից։

Ըստ նրա՝ «անհրաժեշտ է շարունակել» բանակցությունները, քանի որ «շահած յուրաքանչյուր սանտիմետր նշանակություն ունի»։

XS
SM
MD
LG