Մատչելիության հղումներ

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններում. Աղաջանյանը պատասխանում է Բաքվի առաջարկներին


Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ նկատմամբ Հայաստանը երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել։ Խոսքը Արցախի բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու մասին է, և ամբողջ համատեքստը՝ 90-ականներից, հենց դա է եղել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Ըստ իշխող ուժի, վերջին 30 տարում Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների սեղանի շուրջ հենց դա է եղել։

«Ազատության» հարցին՝ դրան հնարավո՞ր է հասնել Ադրբեջանի կազմում, Աղաջանյանն ասել է․ «Կարծում եմ` այդ գործընթացը պետք է քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։

Աղաջանյանը նշել է, որ քիչ անց կհրապարակվի Հայաստանի պաշտոնական պատասխանը Ադրբեջանի առաջարկներին։

Անդրադառնալով սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին Բաքվի առաջարկներին՝ Աղաջանյանը նշել է, թե Հայաստանի համար կարևոր է, որ այդ գործընթացը չունենա «ֆիկտիվ և իմիտացիոն բնույթ», մասնավորապես, ստեղծել դրա համար նպաստավոր պայմաններ։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, թե սահմանազատման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերը հայելային եղանակով ետ քաշեն իրենց զորքերը, և տեղում տեղակայվեն միջազգային դիտորդներ։ Բաքուն հակադարձել էր, թե սահմանազատումը պետք է իրականացվի առանց նախապայմանների։

Պաշտոնական Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա, հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարությունը՝ առանց հստակեցնելու՝ ընդունել, թե մերժել են Բաքվի առաջարկները։

Սրան հետևեց Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որում Բաքուն ներկայացրել է հինգ կետից բաղկացած փաստաթղթի նախագծում 5 սկզբունքները:

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններում. Աղաջանյանը պատասխանում է Բաքվի առաջարկներին
please wait

No media source currently available

0:00 0:21:04 0:00

XS
SM
MD
LG