Մատչելիության հղումներ

Անթալիայի բանակցություններում չի հաջողվել հրադադարի համաձայնության հասնել


Անթալիայում Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, թե չհաջողվեց համաձայնեցնել Ուկրաինայում 24-ժամյա հրադադար սահմանելու առաջարկը։

«Սերգեյ Լավրովը հումանիտար միջանցքների երաշխիքներ չտվեց` ասելով, թե հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` ասել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ ինքը Անթալիա է ժամանել իրավիճակից դուրս գալու կոնկրետ որոշումներ ընդունելու նպատակով, բայց Լավրովը եկել է «միայն լսելու»։

«Մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը, եթե դա չի ցանկանում մեզ վրա հարձակված պետությունը», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Կուլեբան հայտնել է, որ պայմանավորվել են ևս մեկ նման հանդիպում անցկացնել` ասելով, թե հենց ռուսական կողմը պատրաստ լինի բանակցությունների, Ուկրաինան ևս պատրաստ կլինի երկխոսության։

XS
SM
MD
LG