ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մարիուպոլի ծննդատան ռմբակոծումը:
Նա Թվիթերի իր էջում գրել է, որ ռուսական ավիահարվածը Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի վրա «սարսափեցնող» է։
«Խաղաղ բնակիչներն ամենից շատ են տուժում պատերազմում, որն իրենց չի վերաբերում», - գրել է Գուտերեշը։
Մարիուպոլի հիվանդանոցին և ծննդատանը հասցված ավիահարվածների հետևանքով 17 մարդ է վիրավորվել: