Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով լքել է երկիրը 2014 թվականին Մայդանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, դիմել է Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Նա խորհուրդ է տվել չլսել ուրիշներին։ «Ես լավ հասկանում եմ, որ Դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ Դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ձեզանից դա սպասում են Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում։ Ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում Ձեր գործընկերները երախտապարտ կլինեն Ձեզ»,- ասել է քաղաքական գործիչը Զելենսկուն ուղղված ուղերձում։
Ընդ որում, ինքը՝ Յանուկովիչը, խոստովանել է, որ բացի աղոթքից ոչնչով չի կարող օգնել իր երկրին։