Եվրահանձնաժողովը այսօր կներկայացնի ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու փուլային ծրագիր, որը կազմում է ԵՄ բոլոր մատակարարումների 40 տոկոսը։
«Ծրագիրը զգալիորեն կնվազեցնի մեր կախվածությունը ռուսական գազից արդեն այս տարի, և մի քանի տարվա ընթացքում թույլ կտա մեզ ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ներմուծումից», - Եվրախորհրդարանի պատգամավորներին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը:
«Հեշտ չի լինի, բայց հնարավոր է», - հավելել է նա։