Մատչելիության հղումներ

Ռուսները հերթական անգամ հայտարարել են հրադադարի և մարդասիրական միջանցքների մասին


Ուկրաինա - Կիևին մերձակա Իրպինի բնակիչները հեռանում են քաղաքից ինտենսիվ ռմբակոծությունների պատճառով, մարտ, 2022թ․
Ուկրաինա - Կիևին մերձակա Իրպինի բնակիչները հեռանում են քաղաքից ինտենսիվ ռմբակոծությունների պատճառով, մարտ, 2022թ․

Ռուս զինվորականները հերթական անգամ հայտարարել են հրադադարի ռեժիմի և Ուկրաինայի մի քանի քաղաքներից խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին։

Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից միջանցքներ կբացվեն Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից քաղաքացիական անձանց ելքը ապահովելու համար։

Մինչ այս հումանիտար միջանցքներ կազմակերպելու բոլոր փորձերը, առաջին հերթին՝ պաշարված Մարիուպոլից, ձախողվել են, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում։ Բացի այդ, Ուկրաինայի բնակիչները կտրականապես համաձայն չեն որոշ միջանցքների երթուղիներին, որոնցով առաջարկվում է մտնել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածք։

XS
SM
MD
LG