Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Համոզված եմ, որ այդ բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և Եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջընթացին՝ հանուն մեր եղբայրական ժողովուրդների բարօրության, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- նշված է Պուտինի շնորհավորական հեռագրում։