Մատչելիության հղումներ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ


Մելիքսեթ Պողոսյանն այսօր, կառավարության որոշմամբ, ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը։

Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետն էր 2020-ի դեկտեմբերից։ Նա այդ պաշտոնում փոխարինում էր Հունան Պողոսյանին։

Ղուկասյանը վարչապետի խորհրդականն էր 2019-ի օգոստոսից, այսօր նա ազատվեց այդ պաշտոնից։

Ռոբերտ Ղուկասյանը նախ շնորհակալություն հայտնեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարումն, ապա նաև Սյունիքի մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար։ «Արդեն մեկ տարուց ավելի է ինչ աշխատանքային խումբը գործում և աշխատում է Սյունիքի մարզում, բազմաթիվ խնդիրներ են այնտեղ այս պահի դրությամբ լուծված և դեռ շատ անելիքներ ունենք», - ասաց Ղուկասյանը՝ վստահեցնելով՝ կանի առավելագույնը, որպեսզի արդարացնի բոլորի սպասելիքները։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով Ռոբերտ Ղուկասյանի նշանակումը, հիշեցրեց․ - «Ղուկասյանը Կալավան գյուղում աշխատող հասարակ փոքր գործարար էր, որը դարձավ վարչապետի խորհրդական, այնուհետև իրեն շատ լավ դրսևորեց Սյունիք հարցերի հանձնաժողովում և հիմա հաջորդ առաջընթացն է։ Սրանով, ըստ էության, լուրջ քաղաքական ընդգծում ենք անում, որ մարդիկ իրենց աշխատանքով են առաջ գնում, ոչ թե կապերով»։

XS
SM
MD
LG