Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նախազգուշացնում է Կիևի վրա հարվածներ հասցնելու մասին


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Կիևի վրա հարվածներ հասցնելու մասին։

Նախարարության հայտարարության համաձայն՝ հարվածներ կհասցվեն Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող անվտանգության ծառայության մի շարք շենքերի։ Ռուսական կողմը շենքերում (որոնք թվարկվել է հաղորդագրությունում) աշխատող և մոտակայքում ապրող քաղաքացիներին հորդորում է լքել իրենց տներն ու տարածքը:

Վաշինգտոնը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումների երկրորդ հնարավոր փորձի մասին։ Maxar ընկերության արբանյակային լուսանկարները վկայում են, որ դեպի Կիև ռուսական ռազմական տեխնիկայի 65 կիլոմետր երկարությամբ շարասյուն է շարժվում՝ զրահատեխնիկա, տանկեր, քարշակային հրետանի և բեռնատարներ։

XS
SM
MD
LG