Մատչելիության հղումներ

44-օրյայի ժամանակ մարտական դիրքը լքելու մեջ մեղադրվող սպայի գործը դատարանում է


Պաշտպանության բանակի N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն մեղադրվում է զինծառայողների կորուստների հանգեցրած իշխանության անգործության, մարտադաշտն ինքնակամ լքելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով՝ գործն ուղարկվել է դատարան։

Դատախազությունը մանրամասնում է՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին կառավարության հայտարարած ռազմական դրության պայմաններում, 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ նա չի կատարել իր վրա դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաև ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բացի այդ, ըստ դատախազության, Ի.Վ.-ն, 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:

2022-ի փետրվարի 22-ին Ի.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի [Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը] 4-րդ մասով և 380-րդ հոդվածի [Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը] 1-ին մասով:

XS
SM
MD
LG