Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի քաղաքացիները և երկրի տարածքում գտնվող օտարերկրացիները շարունակում են լքել երկիրը՝ հեռանալով սահմանակից եվրոպական պետություններ։
Լեհաստանի սահմանապահ ծառայության այսօր հրապարակած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից ի վեր ուկրաինա-լեհական սահմանը շուրջ 280 հազար մարդ է հատել։
Մոլդովայի կառավարության տեղեկություններով՝ պատերազմի առաջին չորս օրերի ընթացքում երկրի տարածք մուտք է գործել Ուկրաինայի 70 հազար քաղաքացի, որից 3 հազարը՝ անցած գիշեր։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ Ուկրաինան լքած խաղաղ բնակիչների թիվը կիրակի օրվա դրությամբ 368 հազար է կազմել։