Մատչելիության հղումներ

Եվրոպան կարող է ականատես լինել վերջին տարիների ամենամեծ հումանիտար ճգնաժամին․ Եվրահանձնաժողով


Ուկրաինա - Փախստականներ Մոլդովայի սահմանի մոտ, 26-ը փետրվարի, 2022թ․
Ուկրաինա - Փախստականներ Մոլդովայի սահմանի մոտ, 26-ը փետրվարի, 2022թ․

Եվրոպան կարող է ականատես լինել աշխարհամասում վերջին տարիների ամենամեծ հումանիտար ճգնաժամին: Այս նախազգուշացումը տարածել է Եվրահանձնաժողովը Ուկրաինայից մարդկանց զանգվածային արտագաղթի ֆոնին։

Ավելի քան 360 հազար մարդ արդեն լքել է երկիրը, նրանցից 200 հազարը հատել է Լեհաստանի հետ սահմանը։ Բայց ԵՄ-ը պետք է պատրաստվի շատ ավելի մեծ միգրացիոն ճգնաժամի:

Մարդկանց օգնելու համար Եվրահանձնաժողովն արդեն կոչ է արել ԵՄ անդամ երկրներին կրճատել բյուրոկրատական քաշքշուկները պատերազմից փախուստի դիմած Ուկրաինայի քաղաքացիների համար:

Փաստորեն, դաշինքի բոլոր 27 երկրները համաձայնել են ընդունել ուկրաինացի փախստականներին՝ չկիրառելով ապաստան տրամադրելու ստանդարտ ընթացակարգը, որը հաճախ երկար է ձգձգվում։ Այս որոշումն ընդունվել է միաձայն՝ ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով։

Բաց դռների քաղաքականությունը կգործի երեք տարի։ Լեհաստանի հետ մեկտեղ Հունգարիան, Սլովակիան և Ռումինիան նույնպես բացում են իրենց սահմանները՝ ռմբակոծություններից փրկվել փորձողներին ներս թողնելու համար:

XS
SM
MD
LG