Մատչելիության հղումներ

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ կգումարվի Ուկրաինայի հարցով


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռավար ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռավար ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, արխիվ

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ հրավիրեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով։

Նիստը տեղի կունենա այսօր։ Քվեարկությունը 15 երկիր ընդգրկող Անվտանգության խորհրդում ընթացակարգային բնույթ ուներ, և Ռուսաստանը չէր կարող օգտվել վետոյի իրավունքից։

Ձայների 11 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում ընդունվեց Գլխավոր ասամբլեայի նիստ գումարելու մասին։ Որոշմանը դեմ քվեարկեց Ռուսաստանը, ձեռնպահ՝ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

XS
SM
MD
LG