Մատչելիության հղումներ

Որևէ անակնկալ չկա, որ Ուկրաինան միայնակ մնաց. Արման Գրիգորյան


«Ազատությունը» տեսակապով զրուցել է ամերակաբնակ հայազգի քաղաքագետ, պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ։

«Ազատություն». - Նախագահ Զելենսկին այսօր ասել է, որ Ուկրաինան մենակ է մնացել։ Սա կանխատեսելի՞ էր։

Գրիգորյան. - Ոչ միայն կանխատեսելի էր, այլ կանխատեսման կարիք էլ չկար առանձնապես։ Պատերազմական էսկալացիայից ոչ շատ առաջ բավականին պարզ հայտարարություններ արվեցին Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից, նախագահ Բայդենի կողմից, իր խոսնակի կողմից, որ զուտ ռազմական միջամտություն Միացյալ Նահանգները չեն պարտաստվում ցույց տալ, ռազմական միջամտություն չի լինելու Միացյալ Նահանգների կողմից կամ ՆԱՏՕ-ի կողմից։ Եվ զարմանալ պետք չի, որ ռազմական միջամտություն չեղավ։ Երևի ավելի շատ պետք է զարմանալ, թե ռազմական միջամտություն չլինելու դեպքում ինչ կարիք կար Ուկրաինային քաջալերելու նման վարքագիծ որդեգրելու։ Ռուսաստանում իսկապես համարում են, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամությունը կենսական սպառնալի է Ռուսաստանի համար, որևէ սանկցիա նրանց հետ չէր պահելու դրանից։

«Ազատություն». – Հետևաբար Կիևն է սխալվել հաշվարկներում՝ ապավինելով օժանդակությանը, և կարծում եք, կարելի էր կանխել այս աղետը, եթե Ուկրաինան ինչ-որ զիջումների գնար։

Գրիգորյան. - Սա արդեն կարծիքի հարց չէ, սա արդեն փաստ է։ Կախ չունի ես ինչ եմ մտածում դրա մասին, ընդամենը պետք է նայել ինչ է կատարվում այսօր։ Զելենսկին ինքը կարծեմ երեկ հայտարարել էր, որ Ուկրաինան մնացել է մենակ։ Երկրորդ հարցը՝ կարելի՞ էր արդյոք կանխել դա թե ոչ, իմ կարծիքով, կարելի էր, հնարավոր էր դա կանխել՝ եթե Միացյալ Նահանգները, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարողանային համաձայնության գալ նախկին Խորհրդային Միության երկրների՝ ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունների հարցում։ Հայաստանի համար դա իսկապես կարմիր գիծ է։ Նրանք դա համարում են էքզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի շահերին, և բավականին լուրջ արդարացումներ կան այդպես համարելու։ Հետևաբար, ինձ թվում է, ավելի ողջամիտ կլիներ այդ անհանգստությունները, այդ մտահոգությունները լուրջ ընդունել և բանակցել, կոնսենսուսի գալ, ինչ-որ կերպ համաձայնության գալ, որ այդ երկրները՝ Ուկրաինան և մյուսները, կարողանան պահել իրենց անկախությունը, կարողանան չեզոք ինչ-որ ստատուս ունենալ, որը շատ ավելի լավ կլիներ բոլոր կողմերի համար, քան այն, ինչ որ մենք տեսնում ենք։ Բայց նման համաձայնություն չեղավ, որևէ երաշխիք Ռուսաստանին չի տրվել, որ ՆԱՏՕ-ի անդամության հարց ապագայում չի լինելու։ Եվ Ռուսաստանը որոշեց, որ հիմա երևի ավելի հարմար պահ է այդ հարցը լուծելու, ուժող լուծելու։ Հետո կարող է ավելի դժվար դառնալ դա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG