Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

11:40 7.3.2022

Netflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները Ռուսաստանում՝ Ուկրաինայի վրա հարձակման պատճառով։

American Express-ը, հետևելով Visa-ի, Mastercard-ի և PayPal-ի որոշումներին, նույնպես դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում:

11:45 7.3.2022

Միացյալ Նահանգները և դաշնակիցները քննարկում են ռուսական նավթի ներկրումն արգելելու հարցը: Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC-ին տված հարցազրույցում։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Միացյալ Նահանգներն առայժմ ​պատժամիջոցներով ​չի թիրախավորել Ռուսաստանից նավթի և գազի արտահանումը՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը նավթի համաշխարհային շուկաների և ԱՄՆ-ում էներգակիրների գների վրա։

11:46 7.3.2022

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսն այս շաբաթ կմեկնի Լեհաստան և Ռումինիա՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ուկրաինայում ընթացող պատերազմն ու դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա քննարկելու համար:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Վարշավայում և Բուխարեստում փոխնախագահի օրակարգի գլխավոր հարցը կլինի Ուկրաինային տնտեսական, անվտանգության և մարդասիրական օգնությունը: «Կքննարկվի նաև, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է հետագայում աջակցել Ուկրաինայի հարևաններին՝ փախստականների նկատմամբ հոգ տանելու հարցում», - ասել է փոխնախագահի խոսնակը:

12:07 7.3.2022

Մոսկվայի Մեծ (Բոլշոյ) թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ուկրաինական հակամարտության հարցում դիրքորոշում ընդունելու ճնշման պատճառով։ Տուգան Սոխիևը պարզաբանել է, որ հրաժարվում է նաև Ֆրանսիայի Թուլուզի Նասիոնալ դյու Կապիտոլ նվագախումբը ղեկավարելուց։

Սոխիևը որոշել է հրաժարական տալ, երբ «ստիպված է եղել ընտրություն կատարել իր սիրելի ռուս և ֆրանսիացի երաժիշտների միջև»

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG