- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ըստ Կրեմլի` Թուրքիայի նախագահն Անկարայի պատրաստակամությունն է ներկայացրել՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ նպաստել ուկրաինական խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային։
«Միացյալ Նահանգները մշտական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով։ Միայն վերջին ժամանակներս այդ օգնությունը կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար»,- ասել է Բլինքենը։
Միաժամանակ, նա կրկին խաղաղության կոչ է արել:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսով քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը:
Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը Մակրոնին ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը և ասել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը՝ «եթե Կիևն ընդունի ռուսական կողմի պահանջները»:
Պուտինը Մակրոնին նաև ասել է, որ ուկրաինական կողմը չի կատարում մարդասիրական միջանցների վերաբերյալ պայմանավորվածությունները: Նա պնդել է, թե «ուկրաինացի ազգայնականները Մարիուպոլ և Վոլնովախա ավանների խաղաղ բնակիչներին, այդ թվում` օտարերկրացիներին, արգելել են մարդասիրական միջանցքներով հեռանալ առճակատման գոտուց»:
Պուտինը պնդել է, թե «Զապորոժիեի ատոմակայանի միջադեպն ուկրաինացի արմատականների ցինիկ քարոզչական ակցիայի մասն է»:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Visa վճարային համակարգի ռուսական դուստր ձեռնարկությունը մարտի 10-ից դադարեցնում է քարտերի սպասարկումը Ռուսաստանում:
Մարտի 10-ից Ռուսաստանում թողարկված Visa քարտերը չեն աշխատի արտերկրում և չեն ընդունվի վճարման արտասահմանյան առցանց խանութներում։
Նման իրավիճակ է նաև Mastercard քարտերի դեպքում: