Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գրասենյակը Ադրբեջանի` նրան ներկայացրած մեղադրանքները ցինիկ է որակում


Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ, ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքի մեջ` ի պատասխան նրան քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությանը:

«Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու», - նշվում է երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ, ապա շարունակվում է. «Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին»:

Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար։

Օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարեց, թե Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արայիկ Հարությունյանին։ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG