Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ


Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, արխիվ
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, արխիվ

«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել»,- այսօր APA գործակալության հետ զրույցում նշել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։

Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար։

«1988 թվականի փետրվարից վերոնշյալ անձինք հայերի և ադրբեջանցիների միջև ազգային թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով [Ստեփանակերտ] քաղաքի կազմակերպություններում և գերատեսչություններում հայազգի աշխատակիցների հետ ժողովներ են անցկացրել», - նշել է Թաղիևը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական դատախազության ներկայացուցչի, Քոչարյանն ու Սարգսյանը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը անօրինականորեն կցել են Լեռնային Ղարաբաղին, այդ տարածքներում ադրբեջանական օրենքների և Ադրբեջանի Սահմանադրության գործողության դադարեցման անօրինական որոշում են կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG