Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզի հրետակոծության մասին


Արխիվ
Արխիվ

Ուկրաինայի տարածքից արձակված արկը վնասել է Ռոստովի մարզում ծառայող սահմանապահներին պատկանող շինություններից մեկը։ Այս մասին TACC գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հանրային կապերի կենտրոնից։

Գերատեսչության հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան 10-ի սահմաններում։

«Սահմանապահների ծառայության վայր հանդիսացող շինությունը, որ գտնվում էր սահմանից շուրջ 150 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ ավերվել է։ Տուժածներ չկան», - հաղորդել է Անվտանգության դաշնային ծառայությունը։

XS
SM
MD
LG