Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանումները վերջին օրերին պարեկություն են իրականացրել շփման գծի մոտ 100 կիլոմետրի երկայնքով։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տեղեկությունները շարժական պարեկային խմբերը դիտարկումն իրականացրել են ժամանակակից БТР-82А զրահամեքենաներով՝ հերթապահության ընթացքում հետևելով հրադադարի ռեժիմի պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում տիրող իրավիճակին, ինչպես նաև շփվել են տեղի բնակիչների հետ։
«Ամեն օր խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտարկում են Ասկերանի շրջանում, շփման գծի երկայնքով տիրող կացությունը, վերահսկում են անվտանգային իրավիճակը, կանգ են առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ՝ խաղաղ համաձայնագրերի կատարման հնարավոր խախտումները հայտնաբերելու նպատակով», - նշել է ռուսական զորախմբի ներկայացուցիչ Իգոր Լեխանովը։