Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ։ Այս մասին երկուշաբթի օրը CNN-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախ, նախագահ Պուտինը միշտ պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն, և, փաստորեն, նա նախաձեռնեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցը: Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի միայն մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել», - ասել է Կրեմլի խոսնակը։
Վերջին շրջանում արևմտյան երկրներում և Ուկրաինայում հնչոող՝ Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին հայտարարությունները Պեսկովն անվանել է լարվածության անհիմն էսկալացիա և ասել, թե Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ