Մատչելիության հղումներ

Բեռլինը զգուշացնում է Մոսկվային


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ նախազգուշացրել է Ռուսաստանին «լուրջ» տնտեսական և քաղաքական հետևանքների մասին, եթե վերջինս ուժեղացնի իր ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ հավելելով, որ Գերմանիան և նրա դաշնակիցները պատրաստ են երկխոսության Մոսկվայի հետ և ցանկանում են խաղաղություն։

Մինչ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Բելառուսում և Սև ծովում, Եվրոպայում ավելի մեծացնում է պատերազմի վախը, ինչը կհանգեցնի էներգակիրների գների կտրուկ աճի ամբողջ մայրցամաքում, որը կախված է ռուսական գազի մատակարարումից:

«Սեղանին հիմա դրված է ոչ այլ ինչ, քան Եվրոպայում պատերազմի կանխումը: Մենք խաղաղություն ենք ուզում»,- ասել է Շոլցը Բեռլինում Բալթյան երկրների ղեկավարների հետ երեկ կայացած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։

XS
SM
MD
LG