Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել գյուղերի ուղղությամբ․ Արցախի օմբուդսմեն


Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի օմբուդսմենը։

Ստեփանյանը նաև նշել է, որ «խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում նաև լուսանկարներ է հրապարակել:

XS
SM
MD
LG