Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման` ընդգծելով նաև, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր։ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել է 2021-ի սեպտեմբերին։