Մատչելիության հղումներ

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը օտարվեց


Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը օտարվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությանը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ սահմանված է եղել 5 միլիարդ դրամ գնային առաջարկ, որը ընկերությունը ներկայացրել է, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր։

Ըստ Սանոսյանի` մրցույթին միայն մեկ հայտ է ներկայացվել:

«Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն էր փոխանցվել պետությանը դեռ 2019-ի աշնանը: Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող գույքի նվիրատվությունը ենթադրում էր ավելի քան 7 միլիարդ դրամ գնահատված շենք-շինությունները, դրանց սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև ներսում առկա շարժական գույքը:

Գույքն ամրացվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

XS
SM
MD
LG