Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե երեկ երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ժամ՝ ընդմիջումներով, գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանում։

«Պատասխան կրակով հակառակորդի կրակը ճնշվել է», - նաև պնդել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG