Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը պաշտոնական դիմում ստանալու դեպքում օպերատիվ կօգնի Հայաստանին․ ՌԴ փոխարտգործնախարար


Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը այսօր ասել է, թե ՀԱՊԿ-ը օպերատիվ օգնություն կցուցաբերի Հայաստանին, եթե պաշտոնական դիմում ստանան։

«Անկասկած մենք կարող ենք ճիշտ այդպես օպերատիվ և արագ արձագանքել մեր դաշնակցի պաշտոնապես ամրագրված համապատասխան դիմումին»,- ասել է նա, ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում դաշնակցային պարտականությունները կկատարվեն։ ​

«Ինչպես հասկացաք, մենք կարող ենք արագ քննարկել (դիմումը), երբ տեսնենք որևէ պրոցեսի կրիտիկական բնույթը, ծավալն ու դինամիկան»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ օրինակ բերելով Ղազախստանի իրադարձություններին ՀԱՊԿ-ի արձագանքը։

Ալեքսանդր Պանկինը խոսել է «Վալդայ» ակումբում անցկացված «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում․ ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» անվանումով համաժողովում։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իր հերթին ասել է, թե չի կասկածում Ռուսաստանի արագ արձագանքման ունակություններին Հայաստանի պաշտոնական դիմումը ստացվելու դեպքում։

«Հենց այդպես է գրված մեր հիմնական համաձայնագրում, և հավատացեք, եթե նման ընկալում, նման համոզմունք չլինի՝ կազմակերպությունը պարզապես չի լինի»,- ասել է Ստանիսլավ Զասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG