Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է հայկական եկեղեցիների հետ կապված Բաքվի ծրագրերից


Դադիվանք
Դադիվանք

Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը մտահոգություն է հայտնում եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու Բաքվի ծրագրերի կապակցությամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից Հայ Առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով: Կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերն ու այլ կրոնական, մշակութային կառույցները», - Թվիթերում գրել է հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզան։

Բաքուն հայտարարել է, թե իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծել:

Պաշտոնական Երևանը ի պատասխան հայտարարել է, որ «հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը»։

XS
SM
MD
LG