Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պատրաստ է ազատել պաշտոնը, «եթե իրավիճակը երկրում կայունանա»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում, որը հեռաձրակվել է "Соловьев Live" YouTube-յան ալիքով, ասել է, թե պատրաստ է ազատել երկրի ղեկավարի պաշտոնը՝ «երկրում կայունության հաստատման դեպքում»:

Պատասխանելով այն հարցին, թե ինքչա՞ն ժամանակ է նա պատրաստվում նախագահել, Լուկաշենկոն ասել է, թե «միշտ կնախագահեմ, եթե սկսվի պատերազմ, կամ նորից լինի 2020-ի ընտրություններից հետո ստեղված վիճակը»:

«Հավատացեք, ես նախագահ եմ ոչ թե, որովհետև ուզում եմ նախագահ լինել, Աստված չտա հայտնվես այն վիճակում, երբ կախված ես շատ հանգամանքներից»,- ասել է Լուկաշենկոն Սոլովյովին:

Լուկաշենկոյի փոխանցմամբ, երբ իրավիճակը հանդարտվի, երկիրը կորոշի ժառանգորդի հարցը:

«Լրագրողներն անվերջ փորձում են կռահել, թե ով է ղեկավարելու Բելառուսը: Եթե ամեն բան հանգիստ լինի՝ այդ «ով»-ը ինքը կհայտնվի, և մենք միասին կորոշենք»,- ասել է Լուկաշենկոն:

Նա զուգահեռ է անցկացրել Խորհրդային Միության հանգուցյալ լիդեր Լեոնիդ Բրեժնևի (1906-1982) հետ, ով երկար ժամանակ է ղեկավարել երկիրը:

«Ես հիմա եմ հասկանում, թե որքան էր նա կախված ոչ միայն հանգամանքներից, այլև իրեն շրջապատող և սատարող մարդկանցից: Դու ուղղակի կապված ես այդ ամենով, այն երկրով, որը քո ձեռքերով ես ստեղծել»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքներով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ընդդիմությունը չի ընդունել արդյունքները, երկրում սկսվել են բողոքի լայնածավալ ակցիաներ, տեղի են ունեցել բախումներ, զոհվել և վիրավորվել են մարդիկ: Հարյուրավոր ակտիվիստներ ձերբակալվել և հետագայում դատապարտվել են:

Արևմուտքը չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը և պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG