Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3956-ով, բուժվածներինը՝ 5276-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3 հազար 956-ով՝ հասնելով 374 հազար 878-ի, գրանցվել է մահան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 5 հազար 276-ով և հասել 341 հազար 355-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 9 հազար 658 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 744 հազար 536-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 60-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 23 հազար 923 մարդ։

Արցախում՝ 38 նոր դեպք

Արցախում փետրվարի 1-ին կատարվել է 142 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022-ի ընթացքում իրականացվել է 2206 թեստավորում, գրանցվել է 244 դեպք։

XS
SM
MD
LG