Ռուս զինվորականները դաշտային ճամբար են տեղակայել բելառուսական «Բրեստսկի» զորավարժարանում՝ Լեհաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Ռուսաստանի զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադը տեղակայվել է Բելառուսում՝ «Դաշնակիցների վճռականություն-2022» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում, որոնք կանցկացվեն փետրվարի 10-20-ը։
Միութենական պետության ուժերի ստուգումը տեղի կունենա երկու փուլով. առաջին փուլում մինչև փետրվարի 9-ը Բելառուսի տարածքում կստեղծվեն զորքերի խմբեր և կվերաբաշխվեն, երկրորդում՝ փետրվարի 10-20-ը, կանցկացվեն բուն վարժանքները, որոնց շրջանակում կմշակվեն արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելու և Միութենական պետության շահերի պաշտպանության հարցերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ