Մատչելիության հղումներ

Կիևը Թբիլիսիին կոչ է անում թույլատրել ուկրաինացի բժիշկների մուտքը Սաակաշվիլիի մոտ


Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան այսօր վրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանության հարցը։

«Նախարարը Վրաստանի իշխանություններին հորդորել է թույլատրել ուկրաինացի բժիշկներին բուժզննում իրականացնել»,- ասվում է Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։

Վրաստանի նախկին առաջնորդը ճաղերի ետևում է անցած տարվա հոկտեմբերի 1-ից։ Ի նշան բողոքի իր ձերբակալության` նա շուրջ մեկուկես ամիս հացադուլի մեջ էր, ինչի հետևանքով, Սաակաշվիլիի փաստաբանների պնդմամբ՝ քաղաքական գործիչը լրջագույն առողջական խնդիրներ ունի:

XS
SM
MD
LG