Մատչելիության հղումներ

Քովիդի դեմ երրորդ դեղաչափը «կարող է կրճատել հոսպիտալացման ցուցանիշը»


Եվրամիության հանրային առողջապահության գործակալությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը կարող է շեշտակի կրճատել վարակի հետևանքով հոսպիտալացման ցուցանիշը։

Կառույցի գնահատականներով՝ Եվրոպայում այդ թիվը կարող է նվազել առնվազն կես միլիոնով, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը շատ ավելի վարակիչ է և շարունակում է սրընթաց արագությամբ տարածվել աշխարհով մեկ։

Եվրամիության 450 միլիոն բնակչության 70 տոկոսը ներկայում ամբողջովին պատվաստված է, հիսուն տոկոսն էլ ստացել է երրորդ դեղաչափը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG